... երբ չգիտես, ոնց պիտի զաքատով բանկաներ փակես, համբերաբար բացատրում
է:
... երբ չգիտես, ոնց պիտի մուրաբա եփես, նորից
համբերաբար բացատրում է:
... երբ դու ելեկտրական օջախ ունես, որի փրովոտը
վարվեց հենց այն ժամանակ, երբ ամենավրազ եր ինչ որ մի ճաշ սարքելու, որովհետև
երկու ժամից հետո հյուրեր ունես, ինքը մեծահոգաբար առաջարկում է որ ճաշդ վերջացնես
եփելու նրա գազօջախի վրա, քեզ այսպես փրկելով:
...երբ ընտանիքիդ օտար երկրներում ապրող անդամներից
ծանրոց ես ստանում, ուրախությամբ միասին եք բացում այդ ծանրոցը և նրա ամեն մի մասը
նայում:
... երբ երեկոները չես ուզում բաժակ թեյդ մենաք
խմես, միասին եք խմում և արևածաղիկ խրթխրթալով հավեսով բամբասում եք: J
...երբ ամուսնուդ հետ գրվել ես և ուզում ես
լիցքաթափվես, մի բաժակ սուրճ խմելով, ինքը քո սաղ դարդերդ լսում է:
...երբ շուտով հյուրեր ես ունենալու, բայց չես
հասնում տունը տեսքի բերես, առաջինն է օգնելու:
...երբ փորդ քթիդ տակ է հասնում արդեն, առաջինը, որ
առաջարկում է տան գործերով օգնելու ինքն է:
... երբ սրտիդ տակ մի այլ կյանք է շնչում, ինքն է
առաջինը, որ խորհուրդներ է տալիս, ինչպես պիտի քեզ նայես կամ չնայես:
... երբ երեխադ լույս աշխարհ է եկել, ինքն առաջինը
շնորհավորելու:
...երբ դու և ճաշ ունես սարքելու, և փոլը սրփելու, և փոշին մաքրելու, և լվացք
անելու, և արդուկ անելու և սեղան գցելու, բայց երեխադ հանգիստ չի մնում, ինքն է
նորից եզ փրկում:
...իսկական
հարեվանն է: